Մարդու կյանքում ցավն ու տառապանքը հաճախ ընկալվում են որպես պատիժ կամ անարդարություն։ Բայց եթե խորանանք, կտեսնենք, որ դրանք իրենց մեջ կրում են մաքրման ու վերափոխման զորություն։ Ցավը մեզ ստիպում է դուրս գալ սովորական ինքնաբավությունից, հպարտության պատրանքից և կանգնել Աստծո առաջ՝ մերկ ու անկեղծ...
Աշնանային արևոտ առավոտ էր: Հրաշք է աշնան արևը, չի այրում, ջերմացնում է: Ես չգիտեմ՝ գարնանային կանաչն ու ծաղիկնե՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ աշնանային խենթացնող գույները: Ասես նկարել չիմացող երեխայի ալբոմ լինի...
Ասում են՝ ուզում են Արարատը հեռացնել մեր պետական կնիքից։
Ասում են՝ պատմությունը կարելի է փոխել, հիշողության գույները խամրեցնել։
Բայց ո՞վ է հավատում, որ հնարավոր է մի ժողովրդի սրտից ջնջել այն լեռը, որը դարերով կանգնած է նրա հոգու մեջ...
Ես բացառիկ դեպքերում եմ Հ1 նայում։ Էսօր էդ բացառիկի օրն էր։
Ցուցադրում էին Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» կինոնկարը։
Կինս էր «մեղավորը», ասավ՝ ուժեղ կինո ա, հլա նայի։ Ջահել օրերիս ոնց որ նայել էի` անլուրջ, կիսատ֊պռատ։ Երևի արվեստի լուրջ գործն ընկալելու համար դեռ հասունանալու տեղ ունեի...
Երբ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, իսկ դու մենակ ես, որովհետև միայն մեկին ես սպասում։
ՈՒ առանց իր գրկող հայացքի լռություն է միայն, ամայացնող լռություն...
Ցորենը Հայաստան է մտել ոչ թե Ադրբեջանից՝ հայ-ադրբեջանական սահմանով, այլ՝ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից՝ Վրաստան, հետո նոր՝ Հայաստան:
Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետ՝ Հայաստան: Ընդամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր որպես Վրաստանի համար նախատեսված բեռ...